Անի Սամսոնյանի՝ «Հեղափոխության պահապանների» դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմումը Գլխավոր դատախազությունը հասցեագրել է ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

Հարգելի գործընկերներ,

սույն թվականի մարտի 12-դիմել էի ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի «Հեղափոխության պահապաններ» անունը կրող խմբակի՝ առերևույթ հանցակազմի տարրեր պարունակող գործողությունների մասով ուսումնասիրություն կատարելու և քրեական գործ հարուցելու ուղղությամբ։

Դատախազությունը դիմումս հասցեագրել է Ոստիկանություն։ Ինձ պատասխանել են, որ հանցագործության մասին հաղորդումս ուղարկվել է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին՝ նույն փաստի վերաբերյալ քննվող քրեական գործին կցելու և համատեղ ընթացքը որոշելու համար։

Հիշեցնեմ, որ ես հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էի Քրեական օրենսգրքի 322 (Ինքնիրավչություն) 223.2 223.3 (Քրեական ենթամշակույթ) հոդվածներով։

Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Քրեական հետապնդում իրականացնող մարմնից ակնկալում եմ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն։

Հայաստանը ինքնադատաստանի երկիր չի!




Լրահոս