Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի 49 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 954 նոր դեպք, այդ թվում` 30 երեխայի մոտ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ այն կազմում է երկրում ընդհանուր վարակվածության ցուցանիշի 15 տոկոսը:

Ռուսաստանում վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 6 հազար 343: Վարակվածներից 406-ն արդեն առողջացել է, 47 հոգի մահացել է: Վարակը տարածվել է 80 տարածաշրջանում, կատարվել է ավելի քան 758 հազար թեստավորում:

Նոր գրանցված դեպքերի շուրջ 85 տոկոսը Մոսկվայում է, վարակվածները հիմնականում 65-ից ցածր քաղաքացիներ են:




Լրահոս