ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարակազերծման աշխատանքներ խոշոր սուպերմարկետներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻ նախարարի հրամանով ապրիլի 5-ին Փրկարար ծառայության ստորաբաժանումները վարակազերծման կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել ՀՀ տասը մարզերում և Երևանում, ընդհանուր թվով 475 հանրային վայրերում՝ Գեղարքունիքի մարզպետարանում, Գավառի «Վիվասել» ընկերության շենքում և քաղաքի կենտրոնական հրապարակում, Արարատի քաղաքապետարանում, Արարատի «Վեոն Արմենիա» ընկերության մասնաճյուղում, Մասիսի քաղաքապետարանին հարակից տարածքում, Մասիսի «Հայփոստ» ՓԲԸ-ում, Գյումրիի Մայակովսկու փողոցի շուկայի «Լաչինի անցում» կոչվող տարածքում, Ջերմուկի առևտրի կենտրոնում, Վայքի բուժմիավորման շենքում, Դիլիջանի թվով 24 բնակելի շենքերում, Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, Եղեգնաձորի, Արարատի և Արագածոտնի մարզերի թվով 49 հաստատություններում, այդ թվում՝ բանկերում և վարկային կազմակերպություններում:

Ընդհանուր թվով ապրիլի 5-ից հանրապետության տարածքում վարակազերծման աշխատանքներ են իրականացվել թվով 117 առևտրային խոշոր կազմակերպություններում:

Համաճարակային իրադրությամբ պայմանավորված բոլոր կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներում ամենօրյա վարակազերծման են ենթարկվում շենք շինությունները, բակերն ու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, գույքը, տեխնիկան և մարտական համազգեստը:




Լրահոս