Ժամանակին Ջերարդը աշխարհի լավագույն կիսապաշտպանն էր․ Զինեդին Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է անգլիական «Լիվերպուլի» նախկին լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի մասին եւ նշել, որ անգլիացին ժամանակին եղել է աշխարհի լավագույն կիսապաշտպանը։

«Կար ժամանակ, երբ Ջերարդը աշխարհի լավագույն կիսապաշտպանն էր։ Խաղացողները, որոնք խաղադաշտի կենտրոնում կարողանում են անել ամեն ինչ, շատ քիչ են։ Սթիվեն Ջերարդը հենց այդպիսի ֆուտբոլիստների շարքին է պատկանել»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Սթիվեն Ջերարդը մերսիսայդյան թիմի կազմում անցկացրել է իր ողջ կարիերան ՝ պաշտպանելով անգլիական թիմի գույները 1998-ից 2015 թվականների ընթացքում։ Ջերարդը 2000 թվականին «Լիվերպուլի» հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, իսկ 2005 թվականին օգնել է իր թիմին հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։

Անգլիացին երկուական անգամ էլ իր գլխավերեւում է պահել ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթն ու Անգլիայի գավաթը։ Ջերարդը «Լիվերպուլի» կազմում անցկացրած 710 խաղերում դարձել է 186 գոլի հեղինակ։ Նախկին լեգենդար ֆուտնոլիստը այժմ գլխավորում է շոտլանդական «Ռենջերսը»։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս