«Գյումրիում խուճապ չկա, բայց գյումրեցիներն անհանգստացած են, որ Մարալիկից կորոնավիրուսով հիվանդ 68-ամյա բնակիչը շփվել է «Գյումրի» ԲԿ աշխատակիցների հետ, և հիմա 29 բուժաշխատակող մեկուսացված է»,- 168․am-ի հետ զրույցում այս մասին ասել էր քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ։
Սակայն մեզ հետ զրույցում Սամվել Բալասանյանը կարճ մեր հարցադրումներին պատասխանեց, նշելով ՝ տեղեկություններ չունի ․
«Նման բոլոր հարցերով զբաղվում է օպերատիվ շտաբը»։
Իսկ ահա, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ասաց, որ շուտով բարձրացված աղմուկի շուրջ «Գյումրի» Բժշկական կենտրոնի տնօրենը հանդես կգա հայտարարությամբ, իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում նշեց․
«Գործընթացն իրականացվել է նմուշառման ցուցում ունեցողներին համապատասխան, այս պարագայում առողջապահական ոլորտի այն մարդիկ, ովքեր կոնտակատ են ունեցել , մեկուսացման ցուցում են ստացել, մեկուսացումն իրականացվել են բոլոր կոնտակատավորների հետ, և ոլորտի պատասխանատու մարմինը իրականացնում է բոլոր գործառույթները` հնարավոր ռիսկերը չեզոքացնելու համար։ Տնօրենի հետ զրուցել եմ. բուժամձնակազմը առողջական որևէ խնդիր չի ունեցել, հիմա մեկուսացման գործընթացը կավարտի, նմուշառումը կարվի և իրենք հետ կվերադառնանք իրենց աշխատանքին»։
Լիդա Եղիազարյան