
Ինչպես արդեն հայտնի է այս գիշեր կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը, որը Մարալիկի բնակիչ էր: Տղամարդն ունեցել է կորոնավիրուս հիվանդության հետ մեկտեղ այլ ուղեկցվող հիվանդություններ։
ArmLur.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ մարզպետարանը մշտապես կապի մեջ է Մարալիկի համայնքային իշխանության, և այլ պատասխանատուների հետ։
«Հանգուցյալի հուղարկավորությունը կկազմակերպվի պարետի բոլոր ցուցումներով։ Վստահաբար կարող եմ ասել, որ մահացածի ոչ բոլոր հարազատներն են գտնվում մեկուսացման մեջ, հետևաբար նրանց հետ կապ կհաստատեն և ամեն ինչ կկազմակերպեն»,-նշեց նա։
Հիշեցնենք, որ այս քաղաքացու հետ շփված «Գյումրի» Բժշկական կենտրոնի 29 բուժաշխատողներն ու վերջինիս ընտանիքի անդամներն այս պահին գտնվում են մեկուսացման մեջ։
Հավելենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացության դեպքերն արդեն 8 են։
Լիդա Եղիազարյան