Արարատի մարզի սահմանամերձ Պարույր Սևակ համայնքի տարածքում ապրիլի 5-ին ականի պայթյունից երիտասարդ կին է վիրավորվել:
Այս մասին ArmLur․am-ին հայտնեց համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը:
«Գյուղի մի քանի կանանցով գնացել են բանջար հավաքելու , չի նկատել , պատահաբար ոտքը դրել է ականի վրա, ու տեղի է ունեցել այդ դժբախտությունը։Երիտասարդ կինն ունի երեք մանկահասակ երեխա»,-ասաց նա։
Համայնքի ղեկավարի խոսքով՝ 33-ամյա կինը ականաի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը, այս պահին գտնվում է «Աստղիկ» Բժշկական կենտրոնում։
«Սահմանամերձ գյուղ է, կան ականապատված, արգելված տարածքներ, որտեղ քաղաքացիների մուտքն արգելվում է»,-նշեց նա։
Լիդա Եղիազարյան