ՖԻՖԱ-ն անժամկետ կձգի մրցաշրջանը եւ ազգային լիգաներին հնարավորություն կտա ինքնուրույն որոշել դրա ավարտի ժամկետները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՖԱ-ն մոտ ժամանակներս պետք է հայտարարի ընթացիկ մրցաշրջանի մնացած մասի ճակատագրի վերաբերյալ որոշման մասին, որը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: The Athletic-ը տեղակցնում է, որ  կազմակերպությունն անժամկետ կերկարաձգի ընթացիկ մրցաշրջանն ու ազգային լիգաներին թույլ կտա ինքնուրույն որոշել դրա ավարտի ժամկետները:

Կտեղափոխվի նաեւ ամառային տրանսֆերային պատուհանը, իսկ ակումբները կկարողանան երկարաձգել պայմանագրերը այն ֆուտբոլիստների հետ, որոնց գործող պայմանագրերը ավարտվում են այս տարվա հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցված են աշխարհի գրեթե բոլոր ազգային առաջնությունները: Եվրոպայում ֆուտբոլ խաղում են միայն Բելառուսում: Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել էր, որ այս մրցաշրջանը Եվրոպայում պետք է ավարտվի մինչեւ օգոստոսի 3-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս