Արդեն մի քանի օր է, ինչ բուռն կերպով տարբեր հարթակններում քննարկում են, թե Միջազգային ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին։
Մինչդեռ երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով Դանիայում է, հերքեց տեղեկությունները նշելով, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց։
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանի հետ։
«Միջազգային կառույցները հայտնել են, որ կա երկու կազմակերպություն, որոնք իրենց կողմից լիցենզիա չունեն, այսինքն նրանց սպասարկումն իրենց վտանգ է ներկայացնում։ Առաջինը պետք է ֆիքսել, որ քաղավիացիան հեղափոխությունից հետո չի ընդունել, դա ավելի վաղ է եղել, բայց անգամ այդ դեպքում մեր պետությունը պետք է և հնարավորություն ունի փորձաքննություն իրականացնել և պարզել»,-ասաց նա։
Սերգեյ Ատոմյանի գնահատմամբ՝ Քաղաքավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը չէր կարող ավելի վաղ տեղեկանալ․
« Երբ միջազգային կազմակերպությունները հայտնել են խնդրի մասին, մեր կողմից ստացել են պատշաճ արձագանք»,-հավելեց իմքայլական պատգամավորը։
Լիդա Եղիազարյան