
Մահացել է անգլիական «Մանչեստեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մայրը` Դոլարես Սալա Կարիոն: Վերջինս վարակված է եղել COVID-19 կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է մանչեստերյան ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացի մարզչի մայրը 82 տարեկան էր:
Հիշեցնենք, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1մլնը:
Էդմոն Մարտիրոսյան