
Կորոնավիրուսի դեմ պայքարի ամենակարևոր պայմանը միմյանց հետ շփումներից զերծ մնալն է։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ (Մրոն) անդրադառնալով արտակարգ դրությանը։
«Հետևում ենք կառավարության և նախարարության բոլոր հորդորներին։ Օրն անցկացնում ենք տանը, երեխաներն հեռավար իրեց դասերն են անում, կինս նույնպես հեռավար ուսուցանում է, ես էլ հեռավար «Արարի» աշխատանքներին եմ հետևում»,-ասաց նա։
Երգիչ Մրոյի կարծիքով՝ հանրության մոտ ի սկզբանե եղել է անլրջություն համաճարակի նկատմամբ։
«Ժողովուրդի վերաբերմունքը չի փոխվում, խանութներում մարդաշատ են, ինչքան քիչ լինեն հավաքված, այնքան ավելի շուտ հաղթահարենք համաճարակը։ Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամեն ինչին, ինչ այսօր կատարվում է, դա կատակ չէ»,-հավելեց նա։
Լիդա Եղիազարյան