
ՈՒԵՖԱ-ի նախգահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է COVID-19 կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային աշխարհում ստեղծված իրավիճակի մասին. «Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ վստահ եմ , որ առաջնությունները կշարունակվեն: Եթե ամեն դեպքում դրանք շարունակելու հնարավորություն չլինի, ապա պետք է ամփոփել լիգաներն ու հայտարարել չեմպիոններին»,- Չեֆերինի խոսքերն է փոխանցում Ekipa-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեֆերինը հայտարարել էր, որ ավելի լավ է հանդիպումներն անցկացնել առանց երկրպագուների քան ընդհանրապես չանցկացնել:
Աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր ֆուտբոլային առաջնությունները: Եվրոպայում շարունակվում է միայն Բելառուսի առաջնությունը:
Էդմոն Մարտիրոսյան