ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ապրիլի 7-ի կապակցությամբ․
«ՈՒԺԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայոց բանակի սիրելի՛ կին զինծառայողներ, սիրելի՛ մայրեր, քույրեր, ի սրտե շնորհավորում ենք ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։ Հայ կինը ոչ միայն պատերազմի դաշտում է տղամարդու կողքին, այլև խաղաղության օրերին չի մոռանում հայրենիքի պաշտպանի իր դերն ու կարևորությունը։ Բանակը, ինչքան էլ հզոր լինի, մեր տղամարդիկ ինչքան էլ ուժեղ լինեն, այնուամենայնիվ, կանացի խորաթափանցության, պարտաճանաչության և կարգապահության, ներողամտության և քնքշության կարիք ունի։
Մայրության և գեղեցկության օրվա առթիվ սրտանց շնորհավորում ենք զոհված զինծառայողների մայրերին, մեր քույրերին ու դուստրերին, ազատամարտիկների և զինվորների մայրերին, կին ազատամարտիկներին, կին զինծառայողներին և բոլոր հայրենասեր կանանց, մաղթում նրանց սեր, երջանկություն, տոկունություն և արիություն»: