ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի նախագիծն այս շաբաթ կքննարկվի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նա այդ նախագծով նպատակ ունի խորհրդարանում կազմակերպել ՍԴ անդամի ընտրություն նաեւ արտահերթ նիստում, ոչ թե միայն հերթական։
Պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որով Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դեպքում նոր ընտրությունը պետք է տեղի ունենա հերթական նիստերի ժամանակ։ Եվ պատգամավորը նկատում է, որ եթե դա տեղի ունենա գարնանային նստաշրջանի վերջում, օրինակ՝ մայիսին, ՍԴ դատավորի թեկնածու առաջադրող, Սահմանադրությամբ նախատեսված մարմինն էլ կատարի իր պարտավորությունը, միեւնույնն է, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի առկա կարգավորման պատճառով ՍԴ դատավորի տեղը թափուր կմնա ավելի քան չորս ամիս:
Եվ այս փոփոխության նպատակն է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով խորհրդարանին հնարավորություն տալ, որպեսզի անհրաժեշտության դեպքում ՍԴ դատավորի ընտրությունները կազմակերպվեն նաեւ արտահերթ նիստում: Այս փոփոխությունը ուշագրավ է նաեւ այս փուլում, քանի որ ապրիլի 5-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ եւ հաշվարկների դեպքում կարող է տեղի ունենալ ամռանը, եւ այս փոփոխությունը հնարավորություն կտա անգամ մինչեւ սեպտեմբեր ամիսը կազմակերպել ՍԴ դատավորների քվեարկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում