Հայտնի է` ով կփոխարինի Խաբիբ Նուրմագոմեդովին Տոնի Ֆերգյուսոնի դեմ մենամարտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

UFC նախագահ Դենյա Ուայթը իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ Տոնի Ֆերգյուսոնի հետ ապրիլի 18-ին UFC 249-ի շրջանակներում ռուս մարտիկ Խաբիբ Նուրմագոմեդովի փոխարեն կմրցի Ջաստին Գետջին:

UFC նախագահ Դենյա Ուայթը նաեւ հայտնել է, որ մենամարտերը կայանալու են մասնավոր կղզում, որը նա վարձակալել է 2 ամսով:
Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը հրաժարվել էր մասնակցել մենամարտին ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Խաբիբ Նուրմագոմեդով – Տոնի Ֆերգյուսոն մենամարտը չեղարկվում է արդեն 5-րդ անգամ:
Ողջ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 1մլն-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս