
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Կորոնավիրուսով վարակված վարչապետի վիճակը երեկ երեկոյան վատացել է: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Ջոնսոնը երկրի Արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբին խնդրել է անհրաժեշտության դեպքում փոխարինել իրեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսով է վարակված: