Մինչ այսօր ինչո՞ւ-ի պատասխանը չենք ստացել․ Արման Աբովյանը հարցում է ուղարկել Տաթևիկ Ռևազյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է, ինչ բուռն կերպով տարբեր հարթակններում քննարկում են, թե Միջազգային ավիացիոն գործընկերությունը լիցենզիայից զրկել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին։

Մինչդեռ երեկ՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը, ով Դանիայում է, հերքեց տեղեկությունները նշելով, որ որևէ միջազգային կառույց չի կարող Քաղավիացիայի կոմիտեին զրկել իր իրավասություններն իրականացնելուց։

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հետ։

«Սա բավականին տարօրինակ էր։ Այս հարցը պետք է խորքային ուսումնասիրվի, քանի որ ստեղծվել է անհասկանալի իրավիճակ։ Ես հարցում եմ ուղարկել Քաղավիացիայի նախագահի անունով, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատավում, հույսով եմ կստանամ պաշտոնական պարզաբանում, որից հետո կկարողանամ մեկնաբանել»,-ասաց նա։

Արման Աբովյանի կարծիքով՝ պետք չէ ընկնել ծայրահեղությունների մեջ, քանի որ գոյություն ունի փաստ՝ միաջազգային կառույցների կտրվածքով։

«Միջազգային կազմակերությունները Հայաստանում ստուգումներ են ացնկացրել, որի արդյունքում որոշել են զրկել լիցենզիայից, հիմա մեզ պետք է հասկանալ՝ ինչո՞ւ, և մինչ այսօր այդ ինչու-ի պատասխանը չկա»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս