Բուլղարիայի հավաքականի նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը նշել է, որ բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ֆրանսը, ում հետ հանդես է եկել Լեւերկուսենի «Բայերում» եղել է իր կարիերայի լավագույն խաղընկերը հարձակման գծում:
«Ռունիի եւ Քինի նման մենք լրացնում էինք միմյանց ։ Մեր միջեւ փոխադարձ հարգանք կար։ Մենք օգնում էինք միմյանց դառնալ ավելի լավը, եւ դա մեր թիմն ավելի ուժեղ էր դարձնում ։ Ես եւ Ֆրանսը շատ գոլեր ենք խփել։ Հիշում եմ, թե ինչպես մենք ոչնչացրեցինք «Բավարիային»՝ 4:1 հաշվով:
Այդ ժամանակ մեզանից յուրաքանչյուրը աչքի ընկավ 2-ական ագամ : Նա չէր խոսում ոչ անգլերեն, ոչ էլ գերմաներեն, ուստի դաշտից դուրս մենք չէինք շփվում: Բայց, երբ սկսվում էր հանդիպումը մենք շատ լավ էինք միմյանց հասկանում: Ինձ դուր էր գալիս խաղալ այդ տղայի հետ: Դա անհավանական էր»,- Բերբատովի խոսքերն է փոխանցում Goal-ը ։
Հիշեցնենք, որ Բերբատովը գերմանական ակումբի գույները պաշտպանել 2001-ից 2006 թվականների ընթացքում:
Էդմոն Մարտիրոսյան