ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու են աճել շինարարության ծավալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնապես այս տարվա հունվար-փետրվարին Հայաստանում շինարարության ծավալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 5.8 տոկոսով ավելացել են: Բայց երբ ուսումնասիրում ենք հրապարակված տվյալների բացվածքը, ակնհայտ է դառնում, որ այդ ծավալների աճը տեղի է ունեցել դրսից Հայաստան եկած գումարների հաշվին, մասնավորապես՝ օտարերկյա ներդրողների, Ասիական զարգացման բանկի կողմից իրականացված շինարարության ծավալների հաշվին: Ի դեպ, պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարությունը նույնպես նվազել է 49.6 տոկոսով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում այս տարվա հունվար-փետրվարին կտրուկ աճել են: Երբ ասում ենք՝ մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն: Օրինակ, բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 49.6 տոկոսով։

Մանրամասները՝ տեսանյութում

Ս․Հ․




Լրահոս