Առաջին դատական հայցը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Հանձնաժողովի հաստատած փաստերի փոխարեն նոր փաստեր հաստատելու մասին դատական ակտ կայացնելուն եւ 11.03.2020թ. թվագրված եզրակացությունը, էթիկայի կանոնների խախտման բացակայության մասին նշում կատարելով, վերանայելուն պարտավորեցնել: Իսկ ի՞նչ է արել Կարապետյանը, որ հայտնվել է հանձնաժողովի տեսադաշտում: 2019 թվականի դեկտեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ էր հարուցել ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի նկատմամբ՝ էթիկայի կանոնների խախտման առիթով։ Համապատասխան դիմումը հանձնաժողովին ներկայացրել է փաստաբանների պալատի անդամ Վահագն Մնացականյանը։

Փաստաբանն իր պահանջի հիմքում դրել է Կարեն Կարապետյանի գրության մեջ օգտագործված հետեւյալ արտահայտությունները՝ «Ինչ վերաբերում է Ձեր բազմակետ եւ միեւնույն ժամանակ միաբովանդակ գրությամբ հայցված տեղեկատվության տրամադրմանը, ապա հասցնում ենք Ձեր տեղեկատվությանը», «հաշվետվություն» եւ «առաջարկություններ» մասերի բովանդակությունը բառացի ընթերցելու դեպքում (պարտադիր հաշվի առնելով տեքստում տեղ գտած «շուրջ» մակբայի, «կազմեր» եւ «դեպքում» բառերի նշանակությունը) կփարատվեն Ձեր գրությամբ նշված բոլոր մտահոգությունները», «հորդորում ենք Ձեզ, այսուհետ զերծ մնալ ՀՀ հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ մտացածին վերլուծություններից եւ հանրային շփման սովորույթներին ոչ հարիր հիմնազուրկ գնահատականներից», «առաջարկում ենք համապատասխան հիմնավոր եւ հոդաբաշխ պահանջով դիմել պատկան մարմիններին»:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ Կարեն Կարապետյանը դրսեւորել է պաշտոնին ոչ վայել վարքագիծ, չի պահպանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված բարեկրթության եւ հարգալիրության սկզբունքները։




Լրահոս