
Զինված ուժերի զորամիավորումներում շարունակվում են մարտական պատրաստության պլանով նախատեսված
մասնագիտական պարապմունքները:
1-ին զորամիավորման N զորամասի անձնակազմն ապրիլի 6-ին անցկացրել է գործնական պարապմունք:
Բացազատվել են հրետանային կայանները, ստուգվել են զինծառայողների պատրաստության աստիճանը,
սպառազինության տիրապետման հմտությունները, արագ և համակարգված գործելու կարողությունները: