Արցախի Հանկրապետության ԿԸՀ-ն այս պահին նիստ է անցկացնում, որի ընթացքում հրապարակվելու են մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունների վերջնական արդյունքները:
Նիստի օրակարգում է
• Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020 թվականի մարտի 31-ի հերթական ընտրությունների արդյունքների վերաբերյալ,
• Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու մասին,
• Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին,
• Արցախի Հանրապետության Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին,
• Արցախի Հանրապետության նախագահի թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում վիճակահանությամբ որոշելու մասին,
• Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը սահմանելու մասին հարցերը։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժեր, իսկ նախագահական ընտրություններն առաջին փուլով չեն ավարտվել. ապրիլի 14-ին, ըստ օրենքի, նախատեսվում է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը։
Հիշեցնենք նաև, որ Արցախում այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության մեկ դեպք կա։