Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 14–ին կայացած նիստում որոշել է 2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ Ազգային ժողովն ընտրված համարել: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ–ն։
Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.
1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց մանդատ,
2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,
3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,
5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ: