
«Իրավունք» թերթը գրում է. «Աշխարհում իրարանցում առաջացրած կորոնավիրուսը, կարծես, որոշ համայնքների բուժհաստատություններում ոչ միայն իրարանցում չի առաջացրել, այլ` օրինակ Իջեւան քաղաքի միակ պոլիկլինիկայում հիվանդներին ստիպում են մնալ տանը եւ չդիմել բժշկի` մինչեւ դանակը չհասնի ոսկորին:
Առաջին հայացքից այս ամենը աբսուրդի ժանրից է թվում, սակայն Հայաստանում, առավել եւս հիմա, որեւէ բանից զարմանալ պետք չէ: Մեր աղբյուրը, ով բնակվում է Իջեւան քաղաքում, մեզ հետ զրույցում նշում է, որ օրեր շարունակ ունեցել է կորոնավիրուսի բոլոր ախտանշանները, բարձր ջերմություն, դժվար շնչառություն, հազ, սակայն որեւէ կերպ Իջեւան քաղաքում գտնվող պոլիկլինիկայում օգնություն չեն ցուցաբերել:
Մեր զրուցակիցը մեզ փոխանցեց, որ Իջեւանի պոլիկլինիկայում, բժիշկներն անտանելի կոպիտ են հիվանդներին վերաբերվում, «մուննաթ» են գալիս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր դիմում են իրենց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում