Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 7-ին, ժամը 18:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Գնել Թ., ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: