Բրազիլիայի հավաքականի նախկին լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն եւ նրա եղբայրը՝ Ռոբերտո դե Ասիսը Մորոյրան, ազատ են արձակվել պարագվայական բանտից, հաղորդում է Goal-ը: Եղբայրները ձերբակալվել էին մարտի սկզբին՝ կեղծ անձնագրերով երկիր մուտք գերծելու պատճառով:
Այնուամենայնիվ, Ռոնալդինյոն եւ Ասիսը չեն խուսափի պատժամիջոցներից: Նրանք տնային կալանքի տակ կմնան մինչեւ հետաքննության ավարտը: Մինչեւ այդ , պրոցեսի ավարտը եղբայրները կհանգրվանեն Պարագվայի հյուրանոցներից մեկում:
Հավելենք, որ նրանք ազատ են արձակվել 1.6 մլն եվրո գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն պարագվայական բանտում հասցրել է մասնակցել ֆուտբոլային մրցաշարի, որտեղ իր թիմին օգնել է նվաճել մրցաշարի գավաթը` եզրափակչում դառնալով 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ:
Էդմոն Մարտիրոսյան