Վստահ եմ, որ մի օր կվերադառնամ «Ռեալ». Իկեր Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Արքայական ակումբ»։
«Կցանկանայի մի օր վերադառնալ «Ռեալ»։ Ես այն համարում եմ իմ տունը, չնայած այնտեղ չեմ գտնվում արդեն 5 տարի: Ես ակումբում անցկացրել եմ 25 տարի։ Իհարկե, վստահ եմ, որ մի օր կվերադառնամ»,- Կասիլյասի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Մադրիդի «Ռեալի» կազմում Կասիլյասը 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 2 անգամ` Իսպանիայի գավաթակիր, 4 անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր: Լեգենդար դարպասապահը «սերուցքայինների» կազմում մեծ հաջողություններ է գրանցել նաեւ եվրոպական եւ միջազգային ասպրեզներում 3 անգամ տիրանալով Չեմպիոնների լիգայի գավաթին, 2 անգամ ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթին, 1-ական անգամ էլ միջմայրցամաքային գավաթին եւ Աշխարհի ակումբային առաջնության գավաթին (ԱԱԱ):

Իկեր Կասիլյասը 2015 թվականին է «Ռեալից» հեռացել` տեղափոխվելով պորտուգալական «Պորտու»:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս