
Ռուսաստանում կորոնավիրուսի կասկածով բժիշկների հսկողության տակ է գտնվում 180 հազարից ավելի մարդ:
Այս մասին տեղեկացնում է Սպառողների իրավունքների նկատմամբ վերահսկողության և մարդկանց բարեկեցության ապահովման ՌԴ դաշնային ծառայությունը:
Նշվում է, որ երկրում արդեն կատարվել է ավելի քան 910 հազար թեստավորում: