
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հակոբ Ճաղարյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հակոբ Ճաղարյանին ազատել վարչապետի խորհրդականի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։