Աշխատանքից ազատվելու պատճառը Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ մոտեցումն է․ Հակոբ Ճաղարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:

Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ եւ ապապետական մոտեցումները:

Նախորդ Շաբաթ օրը` ապրիլի 4-ին ես վարչապետին գրել եմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական եւ վերջին անգամ բացատրել եմ`

– հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի եւ իրականության աղավաղման;

– հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները;

– եւ նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները:

Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, եւ երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը:

Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:

Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը ներկայացրել եմ երկուշաբթի, ապրիլի 6-ին:

Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից:

Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները»:




Լրահոս