
Ոստիկանության Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողները, քրեական ոստիկանության ԳՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապրիլի 7-ին, ժամը 18.00-ին, Երեւան քաղաքի Մալխասյանց փողոցում հայտնաբերել եւ նախաքննական մարմնին են ներկայացրել 31-ամյա Արմեն Ն.-ին:
Նա 2019 թ. հոկտեմբերի 7-ից Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: