Այս պահին որևէ կանխատեսում չեմ կարող անել։ Կապրենք, կտեսնենք։
ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ զարգացումներ է սպասվում Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ։
Խոսելով նաև վերջին շրջանում հակառակորդի ակտիվության և սահմանային լարված իրավիճակի մասին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այս ժամանակահատվածում հակառակորդի նման ագրեսիվ քայլերի ձեռնարկումը ստորություն է։
«Եթե հակառակորդը փորձի կրկին արկածախնդրության դիմել, ինչպես եղավ 2016 թվականի ապրիլին, ապա ես վստահ եմ, որ այս անգամ նա շատ ու շատ ավելի վատ վիճակում կհայտնվի։ Պատասխանը կլինի շատ ուղիղ ու իրենց ճակատին»,-մեզ հետ զրույցում իր խոսքոն այսխես ամփոփեց իմքայլական պատգամավորը։
Լիդա Եղիազարյան