ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԱԾ բացահայտումների հետքերով․ ինչ է կատարվել նախարարությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 6-ին Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնատար անձանց գործունեության մասով նոր բացահայտում է արել, եւ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պատոնեական լիազորությունների չարաշահում: Իսկ ի՞նչ են բացահայտել իրավապահները: Կրթության նախարարության մի խումբ պաշտոնատար անձինք ՀՀ-ի եւ Եվրամիության միջեւ կրթական ծրագրով պայմանագիր են կնքել:

Պայմանագրի կնքումից հետո նախարարության պաշտոնատար անձինք մրցույթային կարգով հաղթողին որոշելու փոխարեն ուղիղ կերպով 12.500 եվրո փոխանցել են «Սիմոնյան» կրթահամալիրին: Եվ, ահա, այս փաստի առթիվ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանից հետաքրքրվել, թե իրավապահների այս բացահայտման հետ նա որեւէ առնչություն ունի, եւ, առհասարակ, իր պաշտոնից ազատումը կապված է արդյոք այս ամենի հետ: Փոխնախարարը նշեց. «Ոչ, ոչ, երբեւէ որեւէ գնում, որեւէ մրցույթ ես չեմ համակարգել նախարարությունում»: Իսկ թե ովքեր են կոնկրետ համակարգել, ցույց կտա հետագա քննությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան

 




Լրահոս