Վաղը Սիսիանում ոստիկանության շենքի դիմաց հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիայի են պատրաստվում. իրավապաշտպանն ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրոթյուն է ահազանգել ՄԻՊ իրավապաշտպան ՀԿ հիմնադիր Յուրա Ավայանը եւ հայտնեց, որ Սիսիանում իրավիճակը կարող է անվերահսկելի լինել:

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ուշադրությունն եմ հրավիրում տվյալ իրավիճակի վրա, քանի որ արտակարգ դրության պայմաններում մարդկային նման կուտակումները կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել։
Վերջինս ներկայացրեց Սիսիանում արձանագրված դեպքերը: Ըստ նրա`

Դեպք 1

07.04.2020 թվականին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել են ավագանու անդամներից մեկին, պահանջել թերթիկ։Որոշ ժամանակ անց, Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը և մի քանի ոստիկաններ գնացել են քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի են ենթարկել վերջինիս, նրա հորը և բարեկամին, ով փորձել է նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները, վերջինիցս խլել են հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։ Դեպքի առիթով կատարվում է համապատասխան գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպք 2

06.04.2020 թվականին Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով, պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ իր աշխատասենյակում, ծեծի է ենթարկել վերջինիս՝ պահանջելով տալ խոստովանական ցուցմունք, անձից անօրինական, այն պարագայում երբ մեղադրանք առաջադրված չի եղել վերցրել են անձնագիրը և մինչև օրս չեն վերադարձրել, կատարվում է համապատասխան քննչական գործողություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

08.04.2020 թվականին Սիսիանի ոստիկանության աշխատակիցները, Վարդան Մկրտչյանը և Պետիկ Ալեքսանյանը այցելել են նախօրեի դեպքով վկաներից մեկի տուն, պահանջել վերջինիցս ենթադրյալ դեպքի տեսանկարահանումը, որը, ըստ իրենց, առկա է եղել տվյալ անձի մոտ, վերջինս, լուրջ մտավախություն ունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է կիրառվել բռնություն։

Ըստ հավաստի տվյալների վաղը 09.04.2020 թվականին նախօրեին Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա իրականացնող անձինք պատրաստվում են մի քանի հարյուր հոգով հավաքվելու են ոստիկանության բաժնի դիմաց, որպեսզի ցուցմունք տան քննչական բաժնում քննվող գործով, որը հարուցվել էր բողոքի ակցիա իրականացնողների գործողությունների մասով:

Նշենք, որ 2020թ. ապրիլի 7-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ Սիսիան համայնքի երկու բնակիչներ (հորեղբոր տղաներ) 2020թ. ապրիլի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Սիսիան-Երևան ավտոճանապարհին գտնվող անցակետում խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները: Վերջիններս, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն: Ահա այս հարուցված քրեական գործի պատճառով վաղը Սիսիանում թեժ է լինելու:




Լրահոս