«Իմ քայլը» հիմնադրամը 100 մլն․ դրամ է տրամադրել Չինաստանից եկող բժշկական պարագաների ձեռքբերման համար․ Աննա Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանից Հայաստան տեղափոխվող բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակի ձեռք բերման համար «Իմ քայլը» հիմնադրամը տրամադրել է 100 մլն․ դրամ։ Այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյանն էջում Աննա Հակոբյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը.

✅120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,
✅2 թթվածնի մատակարարման կայան,
✅60 000 հատ թեստ,
✅60 000 հատ բժշկական դիմակ,
✅ 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,
✅20 000 հատ պաշտպանիչ ակնոցներ,




Լրահոս