«Բարսելոնայի» հարձակվող եւ ավագ Լիոնել Մեսսին հետաքրքրել է Միլանի «Ինտերին» հաղորդում է Football Italia-ն ՝ հղում կատարելով TNT Sports հեռուստաալիքի լրագրող Մարտին Կաստիլիային:
Իտալական ակումբը ցանկանում է արգենտինացու տրանսֆերն իրականացնել ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: «Ներաձուրիները» պատրաստ են բանակցություններ սկսել 32-ամյա հարձակվողի հետ: Կաստիլիան հավելել է, որ Մեսսիի հարազատ ակումբը ՝ արգենտինական «Նյուելս Օլդ Բոյզը» նույնպես հետաքրքրված է «Ոսկե Գնդակի» 6-ակի դափնեկրով եւ անգամ հասցրել է տեղափոխության առաջարկ կատարել Լեոյին:
Հիշեցնենք, որ Մեսսի «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագրում կա կետ, որի համաձայն արգենտինացին կարող է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ կատալոնական ակումբից յուրաքանչյուր տարվա հունիսին:
Էդմոն Մարտիրոսյան