«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում կարգելվի Հայաստանի տարածքից կենդանի սամույրների արտահանումը դեպի երրորդ երկրներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության՝ 2015 թվականի փետրվարի 5-ի որոշման մեջ լրացումներ կկատարվեն։ Ըստ այդմ՝ հաշվի է առնվել այն ապրանքների ցանկը, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու եւ արտահանելու արգելքի պահանջը։
Նշենք, որ սամույրը կզաքիսների ընտանիքի արժեքավոր մորթատու կենդանի է։ Մորթին խիտ է, գեղեցիկ եւ նուրբ, բաց դարչնագույնից մինչեւ մուգ գորշ, կրծքին ունի դեղին բիծ։ Մեկ բնական մորթուց մուշտակ կարելու համար արդյունաբերող որսագողները սպանում են 60-70 սամույր»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։