Հակաճգնաժամային 10 ծրագրերից 6-ն արդեն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Գումարների ընդհանուր չափը կազմել է 3 մլրդ 670 մլն դրամ։Մենք համարում ենք, որ սա վատ արդյունք չէ երկու օրվա արդյունք է։ Ես վստահ եմ, որ յոթերերս միջոցառման սկիզբը կհայտարարենք վաղը և մմյուս միջոցառումները ծրագրավորել ենք իրականացման գործընթացը սկսել երկուշաբթի օրվանից», – նշեց նա։
Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, թե երկու ծրագրով արդեն մարդիկ սկսել են ստանալ փոխհատուցումները։ «Դրանք վերաբերում են աշխատանքից ազատված մարդկանց։ Քաղաքացին կարող է օնլայն ստուգել՝ հանդիսանում է ծրագրերի շահառու, թե ոչ։ Յոթերերով ծրագիրը վերաբերում է հղի կանանց եւ ծրագիրը կսկսի գործել վաղվանից», – նշեց Բաթոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում