4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում. մարզպետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

?Մնացե՛ք տանը
?Սահմանափակե՛ք շփումները
?Հետևե՛ք անձնական հիգիենային
?Առո՛ղջ եղեք




Լրահոս