Որոշ տեղեր մեզ ուղղակի ցանկանում էին սպանել. Ֆիգուն հիշել է մադրիդյան տարիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հիշել է մադրիդյան ակումբում անցկացրած ժամանակահատվածը.

«Այն տարիները, որոնք ես անցկացրել եմ «Ռեալում» առանձնահատուկ են եղել: Թիմում մթնոլորտը լավն էր, կային շատ տաղանդավոր ֆուտբելիստներ: Յուրաքանչյուրը գիտեր իր դերն ու դիրքը ակումբում։ Այստեղ մեծագույն պահեր են եղել: «Գալակտիկոսի» ժամանակաշրջանը երբեք չի կրկնվի։ Ֆուտբոլն անկանխատեսելի է, նրա մեջ շատ անորոշություններ կան, դա է պատճառը, որ նա այդքան գեղեցիկ է :

Մենք բոլորս գիտեինք մեր դերը թիմում: Որոշ տեղերում մեզ ուղղակի ցանկանում էին սպանել, օրինակ` Պամպլոնայում։ Մենք հնարավորություն ունեցանք հավաքելու այն խաղացողներին, որոնք միավորում էին տաղանդն ու մարդկային լավ որակները»,-Ֆիգուի խոսքերն է փոխանցում AS-ը:

Լուիշ Ֆիգուն մադրիդյան թիմում խաղացել է 2000-ից 2005 թվականների ընթացքում` մասնակցելով 239 հանդիպման ու դառնալով 57 գոլի հեղինակ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս