ՈՒԵՖԱ-ն քննարկում է Եվրոպայի առաջնության ձեւաչափը փոխելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տեղափոխվեց 2021 թվական, կարող է ձեւաչափի փոխոփություն կրել, հաղորդում է Daily Mail-ը:

Ըստ աղբյուրի` կարող են կրճատվել տանտեր քաղաքների թիվը, քանի որ Իսպանիայի եւ Իտալիայի ֆեդերացիաները չեն վստահեցրել, որ կարող են ընդունել տարվա գլխավոր ֆուտբոլային ստուգատեսերից մեկը:

Խնդիրն այն է, որ Իտալիան եւ Իսպանիան Եվրոպայում կորոնավիրուսի բռնկման օջախներն են եւ հնարավոր է ստեղծված ճգնաժամի պատճառով պատրաատ չլինեն ընդունել ԵՎՐՈ-ն: Կա եւս մեկ խնդիր` Եվրոպայի առաջնությունն անցկացնելու ժամանակահատվածում 10 քաղաքների մարզադաշտերում նախատեսված են ոչ ֆուտբոլային միջոցառումներ, այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն արդեն սկսել է քննարկել ձեւաչափի փոփոխության հարցը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2021 թվական են տեղափոխվել նաեւ ֆուտբոլի Ամորիկայի գավաթի խաղարկությունն ու Տոկիոյի Օլիմպիական խաղերը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս