
Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է թատրոնի 90-ականների մեներգչուհի, սոպրանո Գայանե Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից:
Թատրոնի ամբողջ անձնակազմն իր ցավակցությունն է հայտնում Գայանե Գրիգորյանի ընտանիքի անդամներին եւ մտերիմներին: