Իրականությունը շատ է տարբերվում ամենօրյա վիճակագրությունից. «Ինտերի» բժիշկը` կորոնավիրուսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանի «Ինտերի» բուժանձնակազմի ղեկավար Պիերո Վոլպին նշել է, որ Իտալիայում կորոնավիրուսի տարածման մասշտաբներն ավելի մեծ եբ , քան ներկայացնում են վիճակագիրները: Բժիշկը նաեւ խոսել է ` ինչպես կարելի է բարելավել իրավիճակը:

«Իրավիճակը լիովին կարող են գիտակցել միայն նրանք, ովքեր իրենց աչքերով տեսել են` ինչ է կատարվում հիվանդանոցներում ։ Իրականությունը շատ է տարբերվում այն վիճակագրությունից, որը մենք կարդում ենք ամեն օր: Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին, այդ թվում ՝ սպորտին ։ Մենք ռիսկի ենք դիմում ՝ թերագնահատելով այն խնդիրը, որին բախվել ենք եւ շարունակում ենք բախվել: Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել ներկայիս իրավիճակը: Կա միայն մեկ միջոց. գիտնականներին տալ հնարավորություն ստեղծել եւ իրականացնել իրավիճակից դուրս գալու գործողության ծրագրեր: Թող նրանք ասեն` երբ մարդիկ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին»,-Վոլպիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Իտալիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցում է 110,000-ը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս