ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում եւ Արցախում բոլոր ժամերգություններ դռնփակ են լինելու․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի սոցցանցի էջից։

«Կորոնավիրուսի տարածման վտանգը նաև եկեղեցական միջոցառումների անցկացման կարգերում է որոշակի փոփոխություններ մտցրել՝ կանխարգելիչ աշխատանքների տրամաբանությամբ: Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ փոփոխությունների մասին հավատավոր ժողովրդին հիշեցրել, հերթական անգամ հանդուրժողականության, համբերության և զգուշության կոչ է տարածել Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Հետեւոլով Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանին, որ հայրենիքում՝ Հայաստանում եւ Արցախում, ներքին թեմերում մինչեւ ամսի 13–ը ներառյալ առայժմ բոլոր ժամերգություններն ու պատարագները ստիպված ենք անել դռնփակ՝ միայն հոգեւորականները, որից հետո եկեղեցու դռները կբացվեն եւ հավատացյալները կարող են մտնել, մոմ վառել, աղոթել»:




Լրահոս