Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրելու առաջարկությանը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս հայտնեց, որ սա բացառիկ կարևորության միջազգային փաստաթուղթ է, որով մեխանիմզմներ են սահմանվում տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև, եթե քաղաքացին դժգոհ է տեղեկատվություն ստանալու իր հարցման արդյունքից՝ կկարողանա բողոքարկել և ի վերջո բավարարվել և բողոքրակման արդյունքում ստանալ տեղեկատվությունը։
–Տիկի՛ն Դոյդոյան ,ինչո՞ւ եք այսքան կարևորում Հայաստանի Հանրապետության դերը կոնվեցիայի վավերացման հարցում։
-Կոնվեցիան ընդուվել է դեռևս 2009թ․, սակայն իննը երկիր է այն վավերացրել, և որպեսզի այն ուժի մեջ մտներ, անհրաժեշտ էր 10-րդ երկիրը։ Փաստացի հիմա հնարավորություն է ստեղծվել Հայաստանի համար դառնալ այդ 10-րդ երկիրը, որի շնորհիվ կոնվեցիան ուժի մեջ կմտնի, և տեղեկատվության ազատության միջազգային հանրությունը , պաշտպանները ամբողջ աշխարհում իրականացնում են այդ լոբբինգն իրենց ազգային կառավարությունների հետ, որպեսզի այս ջանքերի շնորհիվ կոնվեցիան ուժի մեջ մտնի,որը շատ հզոր գործ է կատարելու քաղաքացիներին տեղեկատվություն ստանալու գործում։
-Կոնվեցիան վավերացվելու դեպքում այն ի՞նչ կտա մեր երկրին։
-Կոնվեցիան խորհրդանշական կարող է լինել Հայաստանի համար, քանի որ իրականում տեղեկատվության ներկայիս օրենսդրությունը բավարար է տեղեկատվության ստանալու իրավունքը Հայաստանում լիարժեք իրականացնելու համար։ Սա կարող է մեզ համար լինել սիմվոլիկ աջակցություն և պաշտպանություն քաղաքացու համար։ Իրականում մեր երկրում ձեռքբերումներն ավելին են, քան կոնվեցիոն դրույթներն են ապահովում։ Մեր առօրյա պրակտիկայում սահմանվել են ավելի առաջադեմ չափանիշներ քան կոնվեցիոն կարգավորումներն են, բայց կան երկրներ որտեղ իսկապես պահանջված են այս կոնվեցիան, և մենք մեր վավերացմամբ կաջակցնենք նաև այդ երկրներին առաջ շարժվել տեղեկատվության ազատության ոլորտում։ Պետք է նաև նշեմ, որ կարծես, թե մրցավազք է սկսվում Հայաստանի հանրապետության և Ուկրաինայի միջև, որովհետև զուգահեռաբար գործընթացը սկսվել է նաև Ուկրաինայիում, և այս օրերին նրանց պառլամենտում ընթանում են քննարկումներ կոնվեցիայի վավերացման շուրջ և փաստացի այս երկու երկրներից մեկը կդառնա այդ վճռորոշ 10-րդ երկիրը, որի շնորհիվ ուժի մեջ կմտնի 10 տարի առաջ վաղեմություն ունեցող կոնվեցիան։
Զրուցեց Լիդա Եղիազարյանը