![](https://armlur.am/wp-content/uploads/2020/04/IMG_0316-03-04-20-12-27.jpg)
Ապրիլի 7-ից 8-ը 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել են հրաձգային,
մոտոհրաձգային վաշտերի և հրետանային մարտկոցների հրամանատարների հավաքներ:
Հավաքների շրջանակում կազմակերպված պարապմունքները նպաստել են սպաների տեսական գիտելիքների և
զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման ունակությունների կատարելագործմանը: