ՈՒԵՖԱ-ն արձագանքել է այն լուրերին, որոնց համաձայն կարող են կրճատվել ֆուտբոլի Եվրպայի առաջնությունը ընդունող քաղաքների քանակը:
Ինչպես հաղորդում Է Sky Sports-ը, կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել է, որ նպատակն է պահպանել խաղացանկն ու խաղերի անցկացման վայրերը: Այնուամենայնիվ, մրցաշարի օրացույցը դեռեւս պաշտոնապես չի հաստատվել: Ըստ աղբյուրի` ՈՒԵՖԱ-ն շարունակում է բանակցություններ վարել բոլոր 12 տանտեր քաղաքների հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիան եւ Իսպանիան, որտեղ գրանցվել են Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ամենաշատ դեպքերը, կասկածներ են հայտնել Եվրոպայի առաջնության խաղերը ընդունելու պատրաստակամության վերաբերյալ, իսկ եւս 10 ստադիոններում այդ ժամանակահատվածի համար արդեն նախատեսված են ոչ ֆուտբոլային միջոցառումներ:
Եվրոպայի առաջնությունը պետք է տեղի ունենար այս ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մրցաշարը տեղափոխվել է 2021 թվական:
Էդմոն Մարտիրոայան