ՖՈՏՈ․ Իբրակադաբրայի հեռանալը սարերի հետեւում չէ․օրվա թոփ 5 տրանսֆերային լուրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը շատ ակումբների ստիպում է հավատալ, որ կարող են իրենց տրանսֆերային նպատակներն իրականացնել քիչ գումարների դիմաց, որոնցից մեկը Մյունխենի «Բավարիա»-ն է։ Այդ նույն ճգնաժամը դեռ չի հասել կատալոնական «Բարսելոնա», որտեղ պատրաստվում են մեծ գումարներ ծախսել ոչ միայն ֆուտբոլստներ գնելու, այլ նաեւ ահռելի աշխատավարձեր վճարելու վրա։ ArmLur.am-ը առաջարկում է ծանոթանալ օրվա տրանսֆերային անցուդարձին ( գլխավոր 5-ին անդրադարձել ենք ավելի մանրամասն)։

«Բավարիան» կրկին հետեւում է Լերոյ Սանեի շուրջ զարգացող իրադարձություններին

Մյունխենի «Բավարիան» կրկին հետաքրքրված է անգլիական «Մանչեստեր Սիթիի» գերմանացի ֆուտբոլիստ Լերոյ Սանեի ծառայություններով, հաղորդում է Manchester Evening News-ը։ Մյունխենյան ակումբը հույս ունի, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները լուրջ անկում կապրեն եւ որն էլ կօգնի Սանեին ձեռք բերել որքան հնաարվոր է քիչ գումարով։ Գերմանիայի գործող չեմպոինը Սանեի տրանսֆերը շատ մոտ էր իրականացնելու 2019 թվականի ամռանը, սակայն մինչ մյունխենյան ակումբը կհասցներ առաջարկ կատարել «Մանչեստեր Սիթիին», Սանեն կտրեց ոտքի խաչաձեւ կապանները եւ շարքից դուրս մնաց երկար ժամանակով։ «Բավարիայում» մտածում են, որ այդ փաստը նույնպես կարող է նպաստել Լերոյի տրանսֆերային արժեքի նվազմանը։
Հավելենք, որ Սանեի եւ մանչեստերյան ակումբի գործող պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել ստացած վնասվածքից։

Զլատան Իբրահիմողվիչը մարզվել է շվեդական «Համարբյուի» հետ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը այս պահին հայրենիքում է եւ մարզվում է շվեդական «Համարբյուի» հետ, հաղորդում է Expressen-ը։ Հարձակվողը մեղմ ասած լավ հարաբերություններ չի պահպանում իտալական թիմի ղեկավարության հետ եւ ամենայն հավանականությամբ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կլքի «ռոսոներիների» ճամբարը։ Ֆուտբոլիստի ՝ շվեդական թիմի հետ մարզում անցկացնելը խոսակցությունների առիթ է դարձել։ Զլատանը «Համարբյուի» մարզաբազա սկսել է այցելել անցած տարվա վերջերից, երբ դարձել է ակումբի սեփականատերերից մեկը։ Ֆուտբոլիստին է պատկանում ակումբի բաժնետոմսերի 25%-ը։ Ամեն դեպքում, սա առաջին դեպքոն էր, որ ֆուտբոլիստը մարզում է անցկցրել շվեդական թիմի հետ։ Հիշեցնենք,որ «Միլանի» սպորտային տնօրեններից մեկի՝ Զվոնոմիր Բոբանի հեռանալուց հետո Իբրակադաբրայի հարաբերությունները լարվել են ակումբի ղեկավարության հետ։ Իբրան ջերմ հարաբերություններ է պահպանում «Միլանի» սպորտային տնօրեններից մյուսի՝ Պաոլո Մալդինիի հետ, ում ապագան իտալական թիմում նույնպես աղոտ է։ Եթե Մալդինին հեռանա, ապա Զլատանը նույնպես կկայացնի նմանատիպ որոշում։ Իտալական պարբերականները պնդում էին, որ հարձակվողը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խաղակոշիկները կկախի մեխից, սակայն ավելի վաղ այդ տեղեկությունը հերքվեց։ Իտալական La Gazzetta dello Sport-ը վստահեցնում է Զլատան Իբրահիմովիչի հեռանալը «Միլանից» անխոիսափե;ի է։ Հնարավոր է, որ ֆուտբոլիստը կարիերան շարունակի իտալական ակումբներից մեկ ուրիշում։ Զլատանի հաջորդ հավանական ակումբը դեռեւս պարզ չէ։
Իբրահիմովիչը Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հարի Քեյնը շարունակում է մնալ «Ռեալի» տրանսֆերային նպատակներից մեկը

Լոնդոնի «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կշարունակի մնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակներից մեկը։ Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Արքայական ակումբը» այս պահին կենտրոնացած է «Բորուսիա Դորտմունդի» երիտասարդ հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերն իրականացնելու վրա, սակայն այդ փաստը իսպանական թիմին չի ստիպում մոռանալ Հարի Քեյնի մասին։ Անգլիացու հետ պայմանագիր կնքելու միակ խանգարող հանգամանքը վերջինիս չափազանց բարձր տրանսֆերային արժեքն է։ Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ստեղծված ճգնաժամը կարող է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքների նվազման պատճառ դառնալ, որի պարագայում էլ «խցանները» իրենց առաջատարից չեն հրաժարվի։ Ավելի վաղ լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լեւին նշել էր, որ ակումբը պատրաստ է բաժանվել Քեյնից ոչ ավել ոչ պակաս 200մլն եվրոյի դիմաց։
Քեյնի ծառայություններով է հետաքրքրված նաեւ անգլիական «Մանչեստեր Սիթին»։
Հարձակվողը Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 11 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Բարսլոնան» շարունակում է ֆավորիտ մնալ Լաուտարո Մարտինեսի համար մղվող պայքարում

 

Կատալոնական «Բարսելոնան» էլ ավելի է մոտենում Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը ձեռք բերելուն, հաղորդում է Goal-ը։ Ըստ աղբյուրի՝ «կապտառնագույնները» պատրաստ են ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 10մլն եվրո աշխատավարձ։ Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆուտբոլային աշխարհում ստեղծված ճգնաժամին, կատալոնական ակումբը պատրաստ է նման ահռելի աշխատավարձ վճարել Մարտինեսին։ Անձամբ ֆուտբոլիստը եւս ցանկանում է համալրել «Բարսելոնայի» շարքերը, քանի որ շատ է ուզում նույն թիմում խաղալ իր հայրենակից Լեո Մեսսիի հետ։ Արգենտինացու հրաժարագինը «Ինտերում» կազմում է 111մլն եվրո։
Հարձակվողը ընթացիկ մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 31 հանդիպումներում դարձել է 16 գոլի հղինակ։
Հավելենք, որ Լաուտարոյի ծառայություններով են հետաքրքրված նաեւ Մադրիդի «Ռեալն» ու Լոնդոնի «Չելսին»։

«Յուվենտուսը» վերադարձել է Իկարդիին թիմ հրավիրելու մտքին

Թուրինի «Յուվենտուսը» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ամեն ինչ կանի Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերը ձեռք բերելու համար, հաղորդում է Tuttosport-ը։ Ըստ աղբյուրի՝ թուրինյան թիմը պատրաստ է անգամ գործարքի մեջ ներառել թիմի բրազիլացի պաշտպան Ալեքս Սանդրոյին։ Այդ պարագայում «Ծեր Սինյորան» ձախ պաշտպանի դիրքը կփորձի փակել «Չելսիի» իտալացի պաշտպան Էմերսոնի օգնությամբ,ով ցանկանում է հեռանալ անգլիական ակումբից։
Մաուրո Իկարդին այժմ վարձակալական հիմունքներով հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբը ցանկանում է գնել արգենտինացու ամբողջական տրանսֆերը։ Ավելի վաղ նշվում էր, որ «Սիրո մայրաքաղաքի» ներկայացուցիչները պատրաստ են հարձակվողի համար «Ինտերին» վճարել մի ամբողջ 70մլն եվրո։ ՊՍԺ-ն այս պայքարում ֆավորիտ է։ «Խաղի» մեջ է նաեւ Մադրիդի «Ռեալը»։
Հիշեցնենք, որ Մաուրո Իկարդին Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 12 գոլի եւ 2 գոլային փախանցման հեղինակ։

ԱՅԼ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ՝

Ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կավամինգան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» տեսադաշտում
Անգլիական 2 գրանդները ՝ «Մանչեստեր Յունայթեդն» ու «Արսենալը» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտին Տոլիսոյի ծառայություններով։
Միլանի «Ինտերը» մտածում է Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինին ձեռքբերելու մասին։

«Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլական «Գրեմիոյի» աստղ Էվերտոնով։ Նրա ծառայություններով է հետաքրքրված նաեւ անգլիական «Էվերտոնը»։

«Ինտերը» ցանկանում է պայմանագիր առաջարկել «Լիվերպուլի» հոլանդացի կիսապաշտպան Ջորջինյո ՎԵեյնալդումին։

Լեւերկուսենի «Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը հույս ունի տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»։

«Յուվենտուսը» ցանկանում է Բերնարդեսկիին փոխանակել «Միլանի» դարպասապահ Ջիջի Դոնարումայի հետ։

«Բարսելոնայում» հերքել են, որ հետաքրքրված են Վիլիանի ծառայություններով։

«Բորուսիա Դորտմունդը» Ջեյդոն Սանչոյին փոխարինող է փնտրում։ Գերմանական ակումբի սկաուտները հայացքներն ուղղել են «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորեսի կողմը։

«Բարսելոնան» ցանկանում է ժամանակից շուտ հետ բերել թիմ աջ պաշտպան Էմերսոնին, ով այժմ վարձակալական հիմունքներով խաղում է «Ռեալ Բետիսում»։

«Չելսին» ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել թիմի պաշտպան Անտոնիո Ռուդիգերին։Նրա ծառայություններով է հետաքրքրված կատալոնական «Բարսելոնան»։

Տիագո Ալկանտարան ցանկանում է երկարաձգել «Բավարիայի» հետ պայմանագիրը մինչեւ 2023 թվական։

«Չելսին» ցանկանում է վարձակալել «Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Կոոտինյոյին։

Դանիլո Դ՛Ամբրոսիոն պատրաստ է «Ինտերի» հետ երկարաձգել պայմանագիրը ։ Կողմերի միջեւ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչեւ 2023 թվականի հունիսը։

«Ինտերը» մտածում է Դիեգո Գոդինի տրանսֆերը վաճառելու մասին։

«Չելսին» շարունակում է բանակցություններ վարել թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս