Ուկրաինայում առնվազն մեկ վարակված հայ համայնքի ներկայացուցիչ կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում կորոնավիրուս է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։ Ինչպես տեղեկացնում է UA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։

«Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»,- նշում է կայքը:

Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն աշխատում է ինչպես հայ համայնքի, այնպես էլ Ուկրաինայում ապրող մյուս ազգերի ներկայացուցիչներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

«Բոլոր մարզերի հայկական համայնքները կարանտինի ժամանակահատվածում տրամադրում են մարդասիրական օգնություն, աջակցում են բժշկական անձնակազմին և իրականացնում են տեղեկատվական և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միությունը Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի հետ համատեղ պաշտպանիչ դիմակների և ախտահանիչների բարեգործական առաքումներ է իրականացնում դրանց կարիքն ունեցող տարածաշրջանի հայկական համայնքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս