«Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում նռնակի պայթուցիչ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 9-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Ռազմական ոստիկանության վարչության» մոտակայքում հողագործական աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերվել է նռնակի պայթուցիչ:

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Հայտնաբերվել է «УЗРГ-М» տեսակի ձեռքի նռնակի պայթուցիչ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի զորավարժարան և ոչնչացվել:




Լրահոս